Պայթյուն Իրանի ռազմական գործարանում. կա զոհ և վիրավոր
Իրանի Պարչին ռազմարդյունաբերական համալիրում տեղի է ունեցել «արդյունաբերական վթար», ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է տեղական Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ վթարի հետեւանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց։
«Պարչին», որը գտնվում է Թեհրանից հարավ, կապված է Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռների արտադրության և միջուկային հետազոտությունների հետ։