ԱՄՆ-ը չի չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ պատերազմը չի դադարեցվել
Միացյալ Նահանգները չի հանի Ռուսաստանի Դաշնության դեմ ոչ պարենային սահմանափակումները, քանի դեռ Ուկրաինայում պատերազմը չի դադարեցվել։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք մի շարք հայտարարություններ լսեցինք Ռուսաստանից պարենային անվտանգության և գլոբալ մատակարարումների վերաբերյալ: Չնայած այս հայտարարություններին, ԱՄՆ պատժամիջոցները չեն հանգեցնում ռուսական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խափանումների,- ասել է Փրայսը։
Կարծում եմ, որ մենք պետք է թերահավատորեն վերաբերվենք Ռուսաստանի տարբեր խոստումներին»: «Մենք պատժամիջոցներ չենք կիրառել ռուսական սննդամթերքի նկատմամբ, ոչ պարենային պատժամիջոցները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմը չի դադարեցվել», - ՏԱՍՍ-ը մեջբերում է Փրայսի խոսքերը: