Ռուսաստանը ուժեղ հարձակվում է արևելքում, մեզ զենք է պետք. Զելենսկի
Արևելյան շրջանում ռուսական զորքերը փորձում են առաջխաղացում կատարել՝ գնդակոծելով գյուղերը և հրթիռակոծելով ու ռմբակոծելով։ Տեղ-տեղ հակառակորդն առավելություն ունի տեխնիկայով և զինվորների քանակով։ Այս մասին տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինայի զինված ուժերը, մեր հետախուզությունը և բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են պետությունը, դիմադրում են արևելքում ռուսական զորքերի ամենադաժան հարձակմանը... Որոշ տեղերում թշնամին մեծապես գերակշռում է տեխնիկայով, զինվորների քանակով։Մեզ դեռ անհրաժեշտ է գործընկերների օգնությունը, առաջին հերթին՝ զենքով։ Ամբողջական օգնություն՝ առանց բացառությունների, առանց սահմանափակումների, բավական է հաղթելու համար»,- նշել է ուկրաինական պետության ղեկավարը։