Զանգվածային ցույցեր Պակիստանում. Իմրան Խանի կողմնակիցները հրկիզել են մետրոյի կայարանը
Պակիստանի կառավարությունը լիազորել է բանակ տեղակայել Իսլամաբադի Կարմիր գոտում, որտեղ տեղակայված են հիմնական կառավարական, դատական և օրենսդրական հաստատությունները՝ կառավարական գրասենյակների և դիվանագիտական կառույցների անվտանգությունն ապահովելու համար։
Այս մասին հինգշաբթի Twitter-ում հայտնել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ռանա Սանաուլլան՝ հղում անելով իր գերատեսչության համապատասխան փաստաթղթին։
«Դաշնային կառավարությունը թույլատրում է բավարար քանակությամբ պակիստանցի զորքեր տեղակայել Կարմիր գոտում՝ համաձայն սահմանադրության 245-րդ հոդվածի», - գրել է նախարարը։
Այս հոդվածի համաձայն՝ «զինված ուժերը, դաշնային կառավարության հրամանով, պետք է պաշտպանեն Պակիստանը արտաքին ագրեսիայից կամ ռազմական սպառնալիքից և օրենքի սահմաններում աջակցություն ցուցաբերեն քաղաքացիական իշխանությանը, երբ նա դա պահանջի»։
Ըստ Dawn-ի՝ իշխանությունները բանակի տեղակայման թույլտվություն են տվել այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության նախկին վարչապետ և ընդդիմադիր Արդարության շարժում կուսակցության առաջնորդ Իմրան Խանը ժամանել է Իսլամաբադ և միացել իր կողմնակիցներին Դի Չոկ հրապարակում։ .
Հաղորդվում է, որ Իմրան Խանի կողմնակիցները Իսլամաբադում հրկիզել են մետրոյի կայարանը: