Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Լիբանանում Իրանի դեսպանին
Արամ Ա. Վեհափառ Հայրապետնն ընդունել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ֆաթըհ Մուհամմատ Ալիին: Ներկա են եղել դեսպանատան քաղաքական գրասենյակի ղեկավարը եւ աշխատակազմի այլ դիվանագետներ:
Խորհրդակցությանն անդրադարձ է եղել Միջին Արեւելքի վերջին քաղաքական զարգացումներին եւ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև առկա լարվածությանը: Դեսպանը վեհափառին ներկայացրել է ստեղծված իրավիճակի պատճառները եւ Իրանի դիրքորոշումը: Արամ Ա. Կաթողիկոսն իր մտահոգությունն է հայտնել և նշել, որ պետք է լուծում գտնել շրջանը վտանգավոր բևեռացումներից հեռու պահելու համար: Քննարկման ընթացքում խոսվել է նաև Լիբանանի ներկա իրավիճակին վերաբերող հարցերին:
Բացի դրանից, անդրադարձ է եղել Իրանի հայ համայնքին եւ այդ համատեքստում Արամ Ա Կաթողիկոսն իր գոհունակու թյունն է հայտնել Իրանի հայությանը ցուցաբերած հատուկ հոգածության վերաբերյալ: Վեհափառ Հայրապետը նաեւ ողջունել է Ամանորին եւ Սուրբ Ծննդյան տոներին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի այցելությունը նահատակ իրանահայ զինվորների ընտանիքներին: