Չեմպիոնը հայտնի է
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության ավարտին մնացել է մեկ տուր: Բայց, ինչպես հայտնում են ՀԱՕԿ-ից, երեկ կայացած նախավերջին փուլում որոշվեց երկրի չեմպիոնը: Հաղթողի պատվին արժանացավ «Փյունիկը»: Դա հայտնի դարձավ «Արարատի» նկատմամբ տարած նավազագույն հաշվով (1 : 0) հաղթանակի շնորհիվ: Արդյունքում փյունիկցիները վաստակեցին 74 միավոր և անհասանելի դարձան մրցակիցների համար:
Չեմպիոն ակումբը քսան տարի առաջ (1992թ.) հիմնադրել է նշանավոր ֆուտբոլիստ, Մոսկվայի օլիմպիական խաղերի (1980թ) բրոնզե մեդալակիր Խորեն Հովհաննիսյանը: