Քարաթափման աշխատանքներ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին
ՀՀ ԱԻ նախարարությունից տեղեկացնում են՝ մայիսի 26-ին ժամը 10:00-ից Վայոց ձորի մարզի Մ-10 Գետափ-Մարտունի միջպետական նշանակության ավտոճանապարհի առավել վտանգավոր հատվածներում մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Ճանապարհը փակ է լինելու երթևեկության համար։