Մեծ Բրիտանիայում բենզինի լիտրը հասել է ռեկորդային գների
Մեծ Բրիտանիայում բենզինի միջին արժեքը գերազանցել է 1,7 ֆունտ ստերլինգը (2,13 դոլար) մեկ լիտրի համար, ինչը երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է երկրում, հաղորդում է Sky News-ը՝ վկայակոչելով ոլորտի հետազոտությունը:
Միևնույն ժամանակ, դիզվառելիքի գները թագավորությունում նույնպես առավելագույն աճ են ցույց տալիս հակառուսական պատժամիջոցների ֆոնին, այս պահին 1 լիտրը վաճառվում է միջինը 1,81 ֆունտ ստեռլինգով (2,26 դոլար)։
Մեկ տարի առաջ բենզինը և դիզվառելիքը Մեծ Բրիտանիայում վաճառվում էին միջինը 1,29 և 1,31 ֆունտ ստեռլինգ մեկ լիտրի դիմաց: