Արդեն 1 ամիս է՝ ընդդիմադիրները աշխատանքի չեն գալիս, մենք իրենց գործն անում ենք՝ հերիք չի, մի բան էլ փորձում են խանգարել․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)
ՔՊ-ական Բաբկեն Թունյանը քամահրանքով է վերաբերվում խորհրդարանական ընդդիմության բացակայությանը։ Ավելին, նա կոչով դիմեց հայ հասարակությանը՝ ուշադրությունը սևեռելով բացակայությունների վրա։
«Արդեն 1 ամիս է՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները չեն գալիս աշխատանքի ու չեն կատարում իրենց աշխատանքային պարտավորությունները։ Ստացվում է էնպես, որ մենք իրենց գործն անում ենք՝ հերիք չի, մի բան էլ փորձում են խանգարել, որ մենք մեր գործը չկարողանանք կատարել»,- ասաց Թունյանը՝ նշելով, որ անկախ այդ ամենից՝ պետք է նորմալ աշխատեն։
Նա նաև նկատեց, որ չգիտի, թե երբ ընդդիմությունը կգա խորհրդարան։