Ցուցարարները ապաշրջափակեցին նախագահականն ու Անվտանգության խորհրդի շենքը
«Դիմադրության» շարժման ցուցարարները ապաշրջափակեցին նախագահականն ու Անվտանգության խորհրդի շենքը։ Նրանք քայլերթով շարժվում են Ֆրանսիայի հրապարակ:
«Դրանք փակ պահելն արդեն իմաստ չունի, ներսում ոչ ոք չկա»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ ցուցարարները վաղ առավոտից շրջափակել էին նախագահականն և ԱԽ շենքը: