«Թուրք Նիկոլ»... Վահաններով ու մահակներով զինված ոստիկանական պատ` ակցիայի մասնակիցների դիմաց Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում (տեսանյութ)
«Թուրք Նիկոլ», «Նիկոլ դավաճան» և «առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով անհնազանդության ակցիայի մասնակիցների երթն անցավ Բաղրամյան պողոտայով: Դեմիրճյան փողոցի խաչմերուկում քաղաքացիներին սպասում էին մի քանի հարյուր ոստիկաններ, որոնց մեծ մասը զինված վահաններով, մահակներով և կրում էին սաղավարտներ:
Ակցիայի մասնակիցների մոտենալուն պես՝ ոստիկանները մահակներով սկսեցին հարվածել վահաններին, ինչին արձագանքելով՝ քաղաքացիները ակմկեցին ու վանկարկեցին «ամոթ, ամոթ»...
Ակցիայի մասնակիցներից մի քանիսը մոտեցան ոստիկաններին և հորդորեցին միանալ իրենց ու չծառայել դավաճան իշխանությանը: Մյուսները երկու կողմով շարունակցեին ճանապարհը՝ դեպի նախագահական նստքավայր:
Մանրամասները՝ տեսանյութում