Անկարայում բանակցություններ կանցկացվեն Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների միջև
Չորեքշաբթի օրը՝ մայիսի 25-ին, Անկարայում բանակցություններ կանցկացվեն Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների միջև, հայտնում է Anadolu-ն։
Կողմերը կքննարկեն Ստոկհոլմի և Հելսինկիի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը։ Թուրքական պատվիրակությունը գլխավորում են նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը և փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը։
Բանակցություններին կմասնակցեն Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունները՝ Շվեդիայի վարչապետի աշխատակազմի պետքարտուղար Օսկար Ստենստրյոմի և Ֆինլանդիայի արդարադատության փոխնախարար Յուկկա Սալովարի գլխավորությամբ։