Անհայտ մարդիկ Կահիրեում հարձակվել են զինվորականների վրա. կա երկու զոհ
Երկու եգիպտոսցի զինվորականներ անհայտ մարդկանց հարձակման արդյունքում սպանվել են Կահիրեի շրջակայքում` Գիզայում: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Զոհվածներից մեկը զինվոր է, մյուսը` ոստիկանության սպա:
Նշենք, որ նախօրեին երեք զինված անձ Հուրդագ քաղաքի Bella Vista հյուրանոցում հրաձգություն են նախաձեռնել:
Նախնական տեղեկություններով, երեք արտասահմանցի զբոսաշրջիկ է տուժել, այդ թվում երկուսը Ավստրիայից, մեկը` Շվեդիայից: Հարձակվողները սպանվել են: