Հրմշտոցի մեջ կորել էր կարմիրբերետավորներից մեկի բերետը և քաղաքացիներից մեկի կոշիկը (տեսանյութ)
ԱԳՆ շենքի դիմաց, որտեղ «Դիմադրության» շարժման մասնակիցները փակել են շենքի բոլոր մուտքերը, իրավիճակը լարվեց: Հրմշտոց սկսվեց, կարմիր բերետավորները սկսեցին ուժով հետ հրել ցուցարարներին: Ոստիկանների թիվը բավական մեծ է: Ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «առանց թուրքի Հայաստան», հնչում էին նաև հայհոյական արտահայտությունն՝ «բ..-ի տղա, վիժվածք»:
Հրմշտոցի մեջ անգամ կորել էր կարմիրբերետավորներից մեկի բերետը, նաև քաղաքացիներից մեկի կոշիկը: