Սա խաղաղության օրակարգ չէ, սա Հայաստանի ու Արցախի խաղաղ հանձնման գործընթաց է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Բրյուսելում հնչած հայտարարություններն ամրապնդեցին այն մտահոգությունները, որոնք վերջին ամիսներին առկա են հանրության մոտ․ Հայաստանն առաջնորդվում է բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգով․ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որը մասնակցում է ԱԳ նախարարության շենքի շրջափակման բողոքի ակցիային։
Նրա խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունը Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու վերաբերյալ, Փաշինյանի կուսակից պատգամավորի՝ Արցախն Ադրբեջանի կազմում լինելու մասին, վկայում են, որ Արցախը հանձնվելու է Ադրբեջանի վերահսկողությանը։