ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երրորդ եռակողմ հանդիպումը Բրյուսելում. Բորել
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երրորդ եռակողմ հանդիպումը Բրյուսելում։ Ես հուսով եմ, որ կոնկրետ քայլեր կտեսնեմ կայուն խաղաղության շարժը պահպանելու համար»։ Այս մասին իր Twitter-ում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նա ընդգծել է, որ Եվրամիությունը կշարունակի ակտիվորեն աշխատել տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման ջանքերի ուղղությամբ։