Միակ ռուս քաղաքական գործիչը, ում հետ Զելենսկին պատրաստ է հանդիպել, Վլադիմիր Պուտինն է
Միակ ռուս քաղաքական գործիչը, ում հետ Ուկրաինայի նախագահը պատրաստ է հանդիպել, նախագահ Վլադիմիր Պուտինն է. Նման հանդիպումը կարող է կայանալ միայն այն պայմանով, որ այն կքննարկի ռազմական գործողությունների դադարեցման հարցը, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ տեսաուղերձով խոսելով Դավոսում Ուկրաինայի թեմայով կայացած հավաքի ժամանակ։
«Սկզբունքորեն, ես չեմ ընդունում որևէ հանդիպում Ռուսաստանի Դաշնությունից որևէ մեկի հետ, բացառությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի։ Եվ միայն այն դեպքում, եթե սեղանին միայն մեկ հարց լինի»,- հավելեց նա։
Ուկրաինական պետության ղեկավարը նշել է, որ ամեն օր ավելի ու ավելի դժվար կլինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հանդիպում կազմակերպելը: