Իրանում հայտնի գնդապետ է սպանվել
Թեհրանում անհայտ անձանց կողմից սպանվել է «Ալ-Քուդս» ստորաբաժանման սպա, գնդապետ Հասան Սայադ Խոդային։ Երկու անհայտ անձինք մոտոցիկլետներով մոտեցել են նրա տուն և կրակել անվտանգության աշխատակցի վրա հենց մեքենայի մեջ։
Գնդապետի մասին գրում են, որ նա եղել է «սրբությունների պաշտպան». Իրանում այսպես են անվանում Սիրիայում կամ Իրաքում կռվածներին։ Սակայն արժանահավատ տեղեկություններ կան, որ մոտ երկու տարի առաջ Խոդայը տեղափոխվել է Ալ-Քուդս վարչություն, որը զբաղվում էր արտերկրում իսրայելցիների դեմ ահաբեկչությունների ծրագրմամբ և իրականացմամբ։
Ըստ Իրանի իշխանությունների՝ հինգ փամփուշտ է արձակվել գնդապետ Խոդայի վրա, երբ կիրակի օրը՝ մայիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ին, նա մեքենայով հասել է իր տուն, որը գտնվում է մայրաքաղաք Թեհրանի արևելյան Մոջահեդին-է Էսլամ փողոցում: Հարձակմանը մասնակցել է մոտոցիկլետով երկու մարդ։