ԵՄ-ն մոտ է էմբարգո սահմանելու ռուսական նավթի համար
Ռուսական նավթի գնման էմբարգո սահմանելու հարցում ԵՄ-ում միասնություն ձեռք կբերվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Նման գնահատական է տվել Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը, հայտնում է Deutsche Welle-ն։
Նախարարի խոսքով` այս պահին միայն մի քանի պետություններ կան, որոնք այս մտադրության հետ կապված խնդիրներ են հայտնում։ Խոսքն առաջին հերթին Հունգարիայի մասին է։
Այնուամենայնիվ, նա զգուշացրել է, որ էմբարգոն ինքնաբերաբար չի թուլացնի Կրեմլը։
Նավթի համաշխարհային գների աճը այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն էմբարգո սահմանեց ռուսական նավթի վրա, թույլ տվեց նրան ավելի շատ եկամուտներ ստանալ ավելի փոքր ծավալներ վաճառելով:
Ուստի Եվրահանձնաժողովը և ԱՄՆ-ն աշխատում են նավթի համար այլևս «ոչ մի գին» չվճարելու, այլ համաշխարհային գները սահմանելու առաջարկի վրա, ասել է նա: