Տատյանա Մոսկալկովան ու Քրիստիննե Գրիգորյանը քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիմնե Գրիգորյանը հեռախոսով քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները, Մոսկալկովան հայտնել է Telegram–ալիքում։
Նրա խոսքով՝ քննարկվել է ՌԴ-ի և Հայաստանի ազգային իրավապաշտպան ինստիտուտների փոխգործակցության լայն օրակարգն ու ուղիները։
«Հուսով եմ, որ մեր միջև կշարունակվի կառուցողական, վստահելի երկխոսությունը ինչպես երկկողմ համագործակցության ձևաչափով, այնպես էլ Օմբուդսմենների եվրասիական դաշինքի և ինտեգրացիոն այլ հարթակների շրջանակում»,- գրել է Մոսկալկովան։
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը Քրիստիննե Գրիգորյանին առաջարկել է հանդիպել Ռուսաստանում և այցելել Մարդու իրավունքների տուն: