Թաթարստանում հրդեհի հետևանքով 5 երեխա է մահացել
Թաթարստանի Հին Կուվակ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով բնակելի տուն է այրվել: Այս մասին գրում է Lenta-ն` հղում անելով ՌԴ ՆԳՆ` այդ շրջանի համար պատասխանատու աշխատակիցներին:
Աղբյուրը նշում է, որ հրդեհի հետևանքով մահացել են տանտիրուհին և վերջինի հինգ երեխաները: Հրդեհը տեղայնացվել է 01:00-ի սահմաններում, որից հետո հրշեջ ծառայության աշխատակիցները հայտնաբերել են զոհերի մարմինները:
Ներկայումս աշխատանքներ են տարվում` պարզելու միջադեպի հանգամանքներն ու պատճառները: