Կցանկանայի գոտիների միավորման մենամարտ անցկացնել. Արթուր Աբրահամ
«Մտադիր եմ WBO գոտուն ավելացնել ռուսաստանցի Ֆյոդոր Չուդինովի WBA-ի գոտին»,-փոխանցելով հանրահայտ հայազգի բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի խոսքը, այս մասին հայտնել է ТАСC գործակալությունը:
Նա մասնավորապես ասել է. «Իհարկե, ես գոտիների միավորման մենամարտ կցանկանայի անցկացնել: Հետաքրքիր կլիներ հանդիպել Չուդինովի հետ եւ մենք դա ուզում ենք անել: Նա WBA-ի չեմպիոնն է եւ մեզ հետաքրքիր կլիներ հանդիպել Խիլբերտո Ռամիրեսի հետ մենամարտից հետո: Չուդինովը կհաղթի Ֆելիքս Շտուրմի հետ ռևանշում: Երկուսն էլ շանս ունեն, սակայն Չուդինովի հնարավորություններն ավելի մեծ են»:
Արթուր Աբրահամի առաջիկա մրցակիցը լինելու է Խիլբերտո Ռամիրեսը, Իսկ Ֆյոդոր Չուդինովը դեռ պետք է մենամարտի Ֆելիքս Շտուրմի հետ: