Ինչո՞ւ Սամվել Բալասանյանի խոսնակն ազատվեց աշխատանքից
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ նախկին մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը հայտարարություն է տարածել: Նա մանրամասնել է թե, ինչու է ազատվել աշխատանքից:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Հարգելիներս, տեղեկացնում եմ, որ հեռացել եմ Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնից սեփական դիմումի համաձայն։ Նման որոշումը պայմանավորված է եղել զուտ գործնական հանգամանքներով։
Որտեղ կա գործ, լինում են նաև տարբեր մոտեցումներ: Մնում եմ Սամվել Բալասանյանի թիմում եվ շարունակելու եմ աշխատել` ի շահ քաղաքի մեկ այլ տեղում, որտեղ, վստահ եմ, իմ ընդունակությունները լավագույնս կարող եմ օգտագործել:
Շնորհակալություն համատեղ աշխատանքի համար»:
Լիլիթ Մակարյան