Նիկոլին կո՞ղմ ես, կամ՝ դեմ. կողմ ես՝ պարզ ասա` ես ու Ալիևն ուզում ենք Նիկոլը մնա, դեմ ես` արի ու պայքարի հրապարակում. Շարմազանով
Հայաստանում ի՞նչն է շատ՝ խորհուրդ տվող «ծակ պրոֆեսորները»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Պողոսի ելույթը լավը չէր, Մարտիրոսը՝ շատ է քայլեցնում, եթե Վաղոն հարթակում չլինի՝ շատ մարդ կգա ու տենց շարունակ…
Այ ձեր ցավը տանեմ… կամ Նիկոլին կո՞ղմ ես, կամ՝ դեմ։
Կողմ ես՝ պարզ ասա` ես ու Ալիեւը ուզում ենք Նիկոլը մնա։
Դեմ ես` արի ու պայքարի հրապարակում։
Ֆրանսիայի հրապարակի հարթակը դուրդ չի գալիս՝ կողքի հրապարակում քո կողմնակիցների հետ պայքարի, բայց պայքարող մարդկանց հերիք է անուն կպցնես։
Հ.Գ. Հանդիպում ենք 18:00-ին՝ Ֆրանսիայի հրապարակում»: