Իրավապահ մարմինները, երբ հրավիրել են Արամին` նա ներկայացել է. բերման ենթարկելու հիմք չկա. Վարոսյան (տեսանյութ)
Արամ Գրիգորյանի բնակարանը` դատարանի ակնհայտ անհիմն որոշման հիման խուզարկելուց հետո, բնականաբար ոչինչ չհայտնաբերելուց հետո, բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Նույն վարույթի շրջանակներում, ապրիլի 26-ին Արամ Գրիգորյանին ծանուցագրով արդեն հրավիրել էին ոստիկանություն, ուր նա ներկայացել էր։ Այսօր ևս, տեղեկանալով, որ քննիչն ու ոստիկանները ցանկանում են խուզարկել իր բնակարանը, անմիջապես ներկայացել է բնակության վայր։