Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Toyota-ն ու ՎԻՍ-ը, վերջինս կողաշրջվել է. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ` մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 31-ամյա Անի Մ-ի վարած Toyota մակնիշի և 62-ամյա Կարապետ Հ-ի վարած ՎԻՍ մակնիշի ավտոմեենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ՎԻՍ-ը կողաշրջվել է, վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վաղարշապատ», իսկ Toyota-ի վարորդը՝ «Արմավիր» բժշկական կենտրոն։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։