Եկել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու ժամանակը. թող գնա Ռուսաստան, Չինաստան, Իրան․ ամերիկացի պատմաբան
Մերձավոր Արևելքի ֆորումի ամերիկյան վերլուծական կենտրոնի նախագահ, պատմաբան և արևելագետ Դենիել Փայփսն ասել է, որ Թուրքիան պետք է դուրս մնա ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի և Շվեդիայի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու քաղաքականության և դիրքորոշման պատճառով։ Համապատասխան հայտարարությունը նա արել է TVP World-ի եթերում։
Ըստ արեւելագետի՝ Անկարան «շանտաժով» է զբաղված։ Բացի այդ, նա քննադատել է Թուրքիայի միջազգային քաղաքականության բոլոր ոլորտները վերջին 20 տարիների ընթացքում։
Փորձագետը նաև մատնանշեց, որ 1952-2002 թվականներին այս երկիրը դաշինքի «շատ լավ» դաշնակիցն է եղել, սակայն վերջին երկու տասնամյակները «չափազանց վատ են դարձել»։
«Նույնիսկ դաշնակից չէ. Անկարան թշնամական քաղաքականություն է վարում ՆԱՏՕ-ի անդամների հետ, ինչպիսին Հունաստանն է, ներխուժել է Սիրիա, սպառնում է Եվրոպային սիրիացի միգրանտներով, Ռուսաստանից գնում է S-400 համակարգեր»,- ասել է նա։
«Եկել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու ժամանակը։ Թող գնա Ռուսաստան, Չինաստան, Իրան։ Բարի ազատում»,- հավելեց կենտրոնի ղեկավարը։