ԱՄՆ-ն Ուկրաինային հեռահար մարտական զենք կտա
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինային հեռահար կրակի հզորության միջոցներ փոխանցելու վրա։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Գլխավոր անհրաժեշտությունը, որը շարունակում են ընդգծել ուկրաինացիները, հեռահար կրակի հզորությունն է։ Եվ մենք աշխատում ենք օգնելու նրանց հեռահար կրակային համակարգեր ձեռք բերելու հարցում»,- ասաց նա:
Միաժամանակ նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ը կցանկանար խուսափել Ուկրաինայի շուրջ իրավիճակի հետագա սրումից։