ԱՄՆ-ը մտադիր է Եվրոպայում պահել 100.000 զինվոր
ԱՄՆ-ը նախատեսում է մոտ 100 հազար զինվորական պահել Եվրոպայում, եթե էսկալացիա չլինի։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Ակնկալվում է, որ ԱՄՆ-ը տեսանելի ապագայում 100,000 զինծառայող կպահի Եվրոպայում, եթե Ռուսաստանը չսրի և չսպառնա Շվեդիային, Ֆինլանդիային կամ ՆԱՏՕ-ի անդամներին:
Այդ թիվը կարող է պարբերաբար աճել, եթե ՆԱՏՕ-ն ավելի շատ զորավարժություններ անցկացնի տարածաշրջանում, ասում են պաշտոնյաները: Բացի այդ, եթե անվտանգության իրավիճակը փոխվի, Եվրոպայում կարող են հայտնվել լրացուցիչ ռազմաբազաներ։