Կապիկի ջրծաղիկի առաջին դեպքն է գրանցվել Իսրայելում
Կապիկի ջրծաղիկի առաջին դեպքն է գրանցվել Իսրայելում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
30-ն անց տղամարդը վերջերս էր վերադարձել արտասահմանյան ուղևորությունից և հիվանդանոց էր ընդունվել կապիկների ջրծաղիկի ախտանիշներով: Հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, նա տեղափոխվել է կարանտին։
Կապիկի ջրծաղիկի մեկ հաստատված դեպք է գրանցվել նաև Նիդեռլանդներում։ Առողջապահության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտն ակնկալում է վարակների թվի աճ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս հիվանդությունը կասկածվում է երկրում մի քանի մարդկանց մոտ։