Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մայիսի 17-20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերն ատենապետեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Ժողովի ընթացքում քննության առնվեց Մայր Տաճարի հիմնանորոգության և Մյուռոնօրհնության կազմակերպական աշխատանքների ընթացքը: Այս ուղղությամբ կատարվածի վերաբերյալ համապարփակ տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի Վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Ընդունելով զեկույցն ի գիտություն՝ ԳՀԽ անդամները մասնավոր իրենց գոհունակությունը հայտնեցին, որ Մայր Տաճարի հիմնանորոգությունը և շրջափակի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին՝ գնահատանք փոխանցելով սրբազան այս առաքելության արդյունավորման գործում իրենց նպաստը բերող բոլոր կառույցներին և անհատներին։ Քննարկելով առաջիկա Մյուռոնօրհնության արարողությանն առնչված հարցերը՝ Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց Մյուռոնօրհնությունը կազմակերպել 2023 թվականին, երբ լրանում է նաև Մայր Տաճարի հիմնադրման 1720-ամյակը։

Ժողովին Արցախում տիրող իրավիճակի մասին զեկույց ներկայացրեց Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ մասնավորապես անդրադառնալով առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ի նպաստ հոգևոր, բարոյահոգեբանական, հումանիտար և սոցիալական աջակցության ծրագրերի կարևորությանը։ Վրթանես եպիսկոպոսը տեղեկություններ փոխանցեց թեմում սպասավորող քահանաների հովվական ծառայության ու առաքելության վերաբերյալ՝ իրազեկելով երիտասարդության հոգևոր դաստիարակությանն ուղղված ծրագրերի վերաբերյալ։

Զեկույցում Արցախի թեմի առաջնորդն անդրադարձ կատարեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պղծման, յուրացման և ոչնչացման դեպքերին՝ Ադրբեջանի որդեգրած այս քաղաքականության կանխման գործում կարևորելով միջազգային հանրության դերակատարությունը։

Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանքով ընդունեց Արցախի թեմի հոգևոր սպասավորների կողմից տարբեր ոլորտներում իրականացվող խնամատար նվիրյալ գործունեությունը։ Ժողովականները հորդորեցին Հայաստանի և սփյուռքի թեմակալ առաջնորդներին՝ շարունակել ջանքեր ներդնել՝ զանազան ծրագրերի միջոցով զորակցելու Արցախի ժողովրդին, ինչպես նաև հայաստանյան թեմերի կողմից պարբերաբար ուխտագնացություններ կազմակերպել դեպի Արցախ։ ԳՀԽ նաև կարևոր նկատեց Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը նվիրված միջազգային գիտաժողովների կազմակերպումը՝ ընդգծելով խնդրի հետևողական արծարծման անհրաժեշտությունը միջազգային, միջեկեղեցական ու միջկրոնական հարթակներում:

Հայաստանի և Արցախի թեմերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության առավել զորացման վերաբերյալ զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Վերջինս խոսեց հանրակրթական դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման, առկա խնդիրների և առարկայի ուսուցիչների ժրաջան ու նախանձախնդիր աշխատանքի մասին։

Հայր Սուրբը ժողովականներին տեղեկացրեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչների հետ կանոնավոր կազմակերպվող հանդիպումների, ինչպես նաև թեմերի քրիստոնեական դաստիարակության պատասխանատուների հետ առկա գործակցության և նախանշվող համատեղ ծրագրերի մասին։

ԳՀԽ անդամները, կարևորելով հոգևոր դաստիարակության ծրագրերի խթանումը և ազգային-հոգևոր արժեքների պատշաճ ջամբումը մատաղ սերնդին, թելադրեցին շարունակել այս ուղղությամբ աշխատանքները։ Խորհուրդը մասնավորապես ողջունեց թեմերում քրիստոնեական դաստիարակության կենտրոնների և կիրակնօրյա դպրոցների առավել համակարգված գործունեության կրթական ծրագրի նախապատրաստման նախաձեռնությունը՝ հորդորելով համապատասխան մասնագետների ներգրավմամբ ամբողջացնել ծրագիրը և հրատարակության պատրաստել անհրաժեշտ կրթական ձեռնարկներն ու տեղեկատվական նյութերը։

Անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին, 44-օրյա աղետալի պատերազմից հետո Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին՝ տիրող մտահոգիչ իրավիճակի առնչությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ առանձին հայտարարությամբ։

Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին առնչվող հարցեր: