Ժորա պապին մեղադրանք առաջադրվեց. փաստաբան (տեսանյութ և լուսանկարներ)
Երեք պատերազմի մասնակից, ձերբակալված այնուհետև ազատության մեջ հայտնված, դաշնակցական Գիորգի Արեստակեսյանին, նույն ինքը «Ժորա պապ»-ին հենց նոր մեղադրանք առջադրվեց իբրև թե իշխանության ներկայացուցիչ հանդիսացող կարմիր բերետավոր ոստիկանի հանդեպ բռնություն գործադրելու համար։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը:
«Բռնություն իբրև թե վերջինիս կողմից կիրառվել է այն պահին, երբ վերջինս մեջքով պառկած է եղել գետնին, իսկ տուժող ոստիկանը «կոկորդը սեղմելու եղանակով» հատուկ հնարք է կիրառելիս եղել...
Իրականությունը արտացոլված է տեսանյութում, Գ.Արեստակեսյանի մոտ առկա մարմնական վնասվածքները ֆիքսված են դատաբժշկի կողմից, վերջինս հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ, սակայն ինչպես տեսնում ենք, մեղադրանք առաջադրվեց հենց իրեն..»:

