Պարզվել է Խարբերդում հրդեհի հետևանքով մահացած անձի ինքնությունը
Երեկ newspress.am-ը հաղորդել էր, որ ժամը 18:00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, թե Նոր Խարբերդ Ա/Ը 21-րդ փողոցի թիվ 3 տանը հրդեհ է, իսկ շինության ներսում դի կա: Հրդեհը մարվել է ժամը 19:00-ին:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից՝ հրդեհից մահացել է տան բնակիչ, 1937 թ. ծնված Սուրեն Բաբաքոխվյանը:
Նշանակվել են փորձաքննություններ: