Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կգործեն տասնամյակներ շարունակ. Մեդվեդև
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կգործեն տասնամյակներ շարունակ, ուստի պետք է հույսը դնել միայն սեփական ուժերի վրա, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ես և դուք հիանալի հասկանում ենք, որ պատժամիջոցները, որոնք սահմանվել են, ակնհայտորեն դեռ երկար ժամանակ կգործեն», - մեջբերում է ՌԻԱ Նովոստին նրա խոսքերը։
Ըստ նրա՝ սահմանափակումների «երկարատև» ազդեցությունը նման կլինի այն իրավիճակին, որը նկատվում էր, այդ թվում՝ խորհրդային տարիներին։ «Ուրեմն տասնամյակներ կտևեն»,- հավելեց նա։