Ուկրաինայում քննադատել են Օլաֆ Շոլցին
Բեռլինում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը քննադատել է Օլաֆ Շոլցի կառավարությանը՝ չնայած Բունդեսթագի որոշմանը, ծանր սպառազինություն մատակարարել չցանկանալու համար։ Այս մասին նա ասել է NRD-ին տված հարցազրույցում, գրում է «European Truth»-ը։
«Զինադադարի սպասելու տպավորություն է ստեղծվում, այդ ժամանակ Գերմանիայի վրա ճնշումը կվերանա, և համարձակ որոշումների կարիքն այլևս չի լինի: Սա նենգ տրամաբանություն է, որը մարդկանց դժվարության մեջ է թողնում»,- ասել է Մելնիկը։
Գերմանիայի խորհրդարանը երեք շաբաթ առաջ թույլատրել է ծանր սպառազինության փոխանցումը, սակայն կառավարությունը որոշումներ չի կայացրել դրանից հետո։