ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն առաջիկա շաբաթներին կարող են հեռախոսազրույցներ ունենալ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն առաջիկա շաբաթներին կարող են հեռախոսազրույցներ ունենալ։ Երկու պետությունների ղեկավարների զրույցի մասին խոսել է ազգային անվտանգության հարցերով ամերիկացի առաջնորդի օգնական Ջեյք Սալիվանը։
Նրան հարցրել են, թե արդյոք նա քննարկել է երկու երկրների ղեկավարների հնարավոր հեռախոսազրույցը չորեքշաբթի Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչիի հետ զրույցի ժամանակ։
«Դա տեղի չունեցավ: Թեև ես չեմ զարմանա, եթե նախագահ Բայդենը և ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը նորից խոսեն հեռախոսով առաջիկա շաբաթների ընթացքում: Բայց այս զրույցը Յան Ջիեչիի հետ հիմք չստեղծեց երկու առաջնորդների հնարավոր զրւյցի համար»,- Սալիվանը մեջբերում է ՏԱՍՍ-ը։