ԱՄՆ-ն ռազմական նոր օգնություն կուղարկի Ուկրաինա
ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային տրամադրել ռազմական օգնության նոր փաթեթ։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հինգշաբթի օրը տարածած գրավոր հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Եվ այսօր ես հայտարարում եմ ռազմական օգնության հերթական փաթեթի մասին, որը Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ հրետանի, ռադիոտեղորոշիչ և այլ սարքավորումներ, որոնք նա արդեն արդյունավետորեն օգտագործում է մարտի դաշտում։
Նրա խոսքով՝ այդ զինատեսակները «ուղղվելու են անմիջապես առաջնագիծ»։ Սա կարտացոլի այն «ուժեղ աջակցությունը», որը Վաշինգտոնը տալիս է Կիևին այս փուլում, ասել է Բայդենը։ Նրա կանխատեսմամբ՝ ամերիկյան ռազմական օգնության շարունակությունը թույլ կտա «Ուկրաինային էլ ավելի ամրապնդվել ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ»։