Թուրքիայում նշել են Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության իրենց նախապայմանները
Թուրքիան համարում է Շվեդիայի՝ ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի դադարեցումը ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հաստատման ամենակարեւոր պայմանը։ Այս մասին Շվեդիայում Թուրքիայի դեսպան Էմրե Ջունթն ասել է Financial Times-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հինգշաբթի։
«Նրանք պետք է խզեն հարաբերությունները Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։ Սա ամենակարեւորն է»,- ասել է դիվանագետը, ով պաշտոնավարում է 2017 թվականից։
Նա նշել է, որ Անկարան վրդովված է, որ Շվեդիայի պաշտպանության նախարարը և այլ պաշտոնյաներ վերջին տարիներին բանակցություններ են վարել կուսակցության ղեկավարության հետ: «Նրանք պնդում են, որ այս խմբավորումը պայքարում է «Իսլամական պետության» դեմ։ Բայց ԴԱԻՇ-ն այլևս գոյություն չունի»,- ասել է դեսպանը։
Նա նաև հավելել է, որ Շվեդիայի հարցում Թուրքիայի դիրքորոշումը «կապ չունի» Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների հետ։