Զելենսկին խոսել է ռուս-ուկրաինական պատերազմի ամենաարյունալի փուլի մասին
Նախագահ Վլադիմիր Զելենսկին նշում է, որ պատերազմի վերջին փուլն ամենադժվարն ու արյունալին է, և ինքը դեռ չի կարող կոչ անել ուկրաինացիներին վերադառնալ արտասահմանից։ Այս մասին Զելենսկին հայտարարել է հինգշաբթի ուկրաինացի ուսանողների հետ զրույցի ժամանակ։
«Եզրափակիչ փուլը ամենադժվարն է, ամենաարյունալին: Մենք չենք կարող ցրվել ու ասել՝ վերջ, պատերազմն ավարտվեց։ Անկեղծ կասեմ, որ Կիևում Կիևի շրջանի ապաօկուպացումից հետո այնպիսի զգացողություն կա, որ պատերազմ չկա։ Սակայն դա մինչև այն պահն է, երբ հրթիռները չեն թռչում»,- նշել է ուկրաինական պետության ղեկավարը։
Նախագահն ընդգծել է, որ մարդիկ տեսնում են, որ երկիրը կենդանանում է, և խոստացել է, որ «այդպես էլ կլինի»։