Թեհրանը չի ձգտում Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակի էսկալացիայի
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակի էսկալացիայի: Այս մասին գրում է BBC-ն:
Աղբյուրը նշում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված նամակում երկրի արտգործնախարարը Սաուդյան Արաբիայի իշխանություններին մեղադրել է ծայրահեղականներին աջակցելու և, ըստ Զարիֆի, Եմենում շիա հուսիթ ապստամբների դեմ վարած պատերազմական անհիմն գործողությունների համար:
Հիշեցնենք, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները կտրուկ սրվել են այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահապատժի ենթարկեցին շիա քարոզիչ Նիմր ալ-Նիմրին: Դրանից հետո Մերձավոր Արևելքն սկսեց քննադատել Սաուդյան Արաբիայի գործողությունները, իսկ Իրանը խոստացավ վրեժ լուծել քարոզչի մահվան համար: Այդ ամենին հետևեց Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումը: