Ֆինլանդիայի նախագահը պատրաստ է քննարկել Թուրքիայի մտահոգությունները ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության հարցում
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն ասել է, որ պատրաստ է քննարկել Թուրքիայի մտահոգությունները ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության հարցում:
Նա դատապարտել է ահաբեկչությունը բոլոր ձևերով։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Ֆինլանդիան միշտ ունեցել է լայն և լավ երկկողմանի հարաբերություններ Թուրքիայի հետ: Որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ՝ մենք հավատարիմ ենք Թուրքիայի անվտանգության ապահովմանը, ինչպես Թուրքիան է պարտավորված ապահովել մեր անվտանգությունը»,- ասել է Նիինիստան Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում։