ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն Դոնալդ Թրամփի հետ կապված որևէ ապացույց չի գտել
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն որևէ ապացույց չի գտել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և ռուսական Alfa Bank-ի միջև ենթադրյալ կապի մասին, ասել է բյուրոյի նախկին գլխավոր խորհրդական Ջեյմս Բեյքերը։
Թրամփի և Alfa Bank-ի միջև «հաղորդակցության թաքնված ալիքի» առկայության մասին տեղեկությունը քննիչներին տվել է 2016 թվականի սեպտեմբերին Մայքլ Սասմանը, ով այն ժամանակ փաստաբան էր Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբում։
Արդյունքում, ինքը՝ փաստաբանը, դատի է տվել սուտ ցուցմունքի համար: