Եթե դատարանը կորոշի կալանավորել Արթուր Գալեյանին, ես դատարանի շենքից դուրս գալուց հետո կհրապարակեմ տեսանյութ. պաշտպան (տեսանյութ)
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորեղբայր Արթուր Գալեյանը ներկայացել է ինքնակամ, բացի այդ, ազատության մեջ գտնվող անձին մեղադրանք առաջադրելիս ձերբակալելը իմպերատիվ պահանջ չէ, հետևաբար, մենք դա վիճարկել ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին, չեմ սիրում ասել՝ անհիմն է, չպատճառաբանված է, կմտնենք, կերեւա: Մենք մեր պատճառաբանությունները բերելու ենք, եթե Աստված մի արասցե, դատարանը կորոշի կալանավորել, ես հենց այսօր դատարանի շենքից դուրս գալուց հետո կհրապարակեմ մի փոքրիկ տեսանյութ, որը ամբողջությամբ պարզ կդարձնի, թե իմ պաշտպանյալներին ինչ է մեղասգրվում: Մասնավորապես, այդ զորամասի շարժի, մուտք ու ելքի եւ այլնի հետ»,-ասաց Վահան Հովհաննիսյանը: