Հայկական օկուպացված Շուշիում կսկսվի առաջին բնակելի համալիրի շինարարությունը
«Մի քանի օրից Շուշիում կսկսվի առաջին բնակելի համալիրի շինարարությունը»: Այս մասին հայկական օկուպացված Շուշիում հայտարարել է Ալիևի հատուկ բանագնաց Այդին Քերիմովը, հաղորդում է ԱՊԱ-ն։
Նա նշեց, որ Շուշիում կյանքի վերածննդի աշխատանքները շարունակվում են արագ տեմպերով.
«Շուշիում հիվանդանոցի և միջնակարգ դպրոցի կառուցման գործընթացն արդեն արագանում է, քաղաքի կյանքը վերականգնվում է»։