Այսօր որոշ շրջաններում սպասվում են տեղումներ
Այսօր` հունվարի 9-ին, հանրապետությունում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն:
Հունվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: