Շիրակում ընդդիմության ճանապարհը փակել են «արժանապատիվ քաղաքացիներ»․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)
ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, հուզված ձայնով, ԱԺ ամբիոնից փորձում էր կարդալ մի տեքստ, որով իրեն համոզում ու մյուսներին վսատհեցնում էր, թե իբր ընդդիմության՝ Շիրակ կատարած երթի ժամանակ նրանց ճանապարհը փակել են «արժանապատիվ քաղաքացիներ» և որ այդ նախաձեռնությունն «ինքնաբուխ» էր։
Հիշեցման կարգով նշենք, որ այդ «արժանապատիվ քաղաքացիներ»-ից մի քանիսն իրենց ներկայացրին որպես գերիների հարազատ ու ծնողներ, սակայն, ինչպես հետո պարզվեց, նրանք ընդհանրապես ոչ մի կապ չունեին գերիների հետ:
Սա մի կողմից, մյուս կողմից էլ, միայն այս տեսանյութը դիտելով՝ կարելի է հասկանալ, թե այդ ինչ «արժանապատիվ քաղաքացիներ»-ի մասին է խոսքը։