Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքիցԱրսեն Հարությունյանը դարձել է RAF-ի չեմպիոնՈչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործություններըԵրբ ժամանակը գա՝ կխոսենք... այսօր լրբերը սրբեր են դարձել. Քյոխ (տեսանյութ)Ուկրաինան խզել է Բելառուսի հետ միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիրըՄիշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտություն, մերժենք ամեն տեսակ սուտ ու անօրինություն. Գարեգին ԵրկրորդՕգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1979 թվականից ի վեր. ԱզիզյանԱրագածոտնի թեմական եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՈւկրաինական զորքերը շրջափակման մեջ են գտնվում Խարկովի տարածքում
Անցած 3 տարիները չեն նuեմաgրել և չեն կարող նuեմաgնել արցախցիների բնականոն իրավունքները և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը. Բաղունց
Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել է ռազմական վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ«Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. ԳեղամյանԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիԵմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին ՄարտակերտումՎեհափառի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի եկեղեցին. Փաշինյանի արշավին միացած Կոտայքի թեմի առաջնորդը ներկա չէ արարողությանը
Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
ԱՄՆ Կոնգրեսում դժգոհ են Պենտագոնի ղեկավարիցՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 190 մլն դրամԴատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»Հնդկական դրոնները հաղթել են. «Հրապարակ»
Հարգանքի տուրք է մատուցվել «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
Համայնքապետարանն օժիտ է դնում. «Հրապարակ»․
Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը մահացել է հենց դատը շահելու օրը. մանրամասներ
Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներՈւկրաինական բանակը հարվածներ է հասցնում Բելգորոդին. կան վիրավորներ, զոհվել է երեխաԻ՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը․ «Ժողովուրդ»
Վազող տողեր

Թուրքիան հերթական անգամ միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին և պաշտպանում Նիկոլ Փաշինյանին. Թևանյան

Թուրքիան հերթական անգամ միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին և պաշտպանում Նիկոլ Փաշինյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանում տեղի ունեցող զանգվածային բողոքի գործողությունների և Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջի ֆոնին ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատունը մտահոգություն հայտնեց մեր երկրում գործող ամերիկյան բիոլաբորատորիաների գործունեության վերաբերյալ։ Սա անուղղակիորեն հարված էր փաշինյանական իշխանությանը։

Նիկոլ Փաշինյանը մոսկովյան այցի ժամանակ փորձեց ստանալ Մոսկվայի աջակցությունն իր աթոռը պահելու հարցում, բայց Կրմելում ցույց տվեցին, որ չունեն նման մտադրություն։ Դե իսկ ՌԴ դեսպանատան հայտարարությունը դիվանագիտական լեզվով Փաշինյանի իշխանությանը տված գնահատական էր։

ՀՀ–ում ԱՄՆ–ը դեսպանն իր հերթին ուղիղ պաշտպանության տակ առավ Նիկոլ Փաշինյանի վարչախմբին և քաջալերեց ոստիկանական վայրագությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Դա նշանակում է, որ Թուրքիան հերթական անգամ բացահայտորեն աջակցում է Փաշինյանին, որպեսզի նրա միջոցով կարողանա դուրս մղել հարավկովկասյան տարածաշրջանից ՌԴ–ին կամ առնվազն լուրջ փայատեր դառնալ այստեղ։

Եթե 44–օրյա պատերազմից հետո պաշտոնական Անկարան Նիկոլ Փաշինյանին ուղղակիորեն պաշտպանում էր ռազմական հեղաշրջումից, ապա հիմա ԱՄՆ դեսպանատան շուրթերով է դա անում, քանզի Հայաստանն այնպիսի վիճակում է, որ Թուրքիայի ուղիղ միջամտությունը մեր ներքաղաքական կյանքում ատոմային ռումբի էֆեկտ կառաջացնի և շատ ավելի մասշտաբային կդարձնի հակաիշխանական բողոքի ալիքը։

Թուրքիան անուղղակի է միջամտում մեր ներքին զարգացումներին, բայց ակտիվացրել է իր բոլոր գործիքներին։ Պատահական չէ, որ սորոսաթուրքական շրջանակները, որոնք թաքնված են տարատեսակ իրավապաշտպան կազմակերպությունների կամ ռազմահայրենասիրական ուժերի քողի տակ, նույնպես Նիկոլ Փաշինյանին աջակցելու հայտարարությամբ հանդես եկան։ Այդ ամենն, իհարկե, պատված էր ժողովրդավարության, մարդու իրավունքների, ինքնիշխանության պաշտպանության սոուսով, բայց դա ձևականություն է։

Իրականությունն այն է, որ ինքնիշխանության մասին ճամարտակողները չեն նեղվում, երբ ԱՄՆ–ը ուղղակիորեն միջամտում է ՀՀ ներքաղաքական կյանքին, այն էլ՝ Թուրքիայի համար ճանապարհ հարթելու մտադրությամբ։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հանել է աճուրդի՝ սեփական աթոռն ու կաշին փրկելու համար։ Նրա միակ հուսալի հենարանն օբյեկտիվորեն Թուրքիան է։ Վերջինիս համար էլ Փաշինյանը միակ գործիչն է, ում միջոցով հնարավոր է կյանքի կոչել թուրքական աշխարհի վաղեմի երազանքը՝ Հայաստանի ու Արցախի հաշվին, բնականաբար։

Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի շահերը գրեթե 100 տոկոսով համընկնում են, բայց դրանք գրեթե 100 տոկոսով հակադիր են Հայաստանի ու Արցախի շահերին։

ՀՀ քաղաքացին ընտրության լայն հնարավորություն չունի՝ կա՛մ հեռացնում է Փաշինյանին ու սպասարկում մեր երկրի շահը, կա՛մ սպասարկում է թուրքական շահը։