Քաղաքացին վայր է ընկել մետրոյի շարժասանդուղքի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց
Անդրադառնալով «Գարեգին Նժդեհ» կայարանում տեղի ունեցած դեպքին՝ թույլ տվեք ընդգծել, որ շարժասանդուղքի կանգը հերթապահի կողմից գրանցվել է ժամը 10։02-րոպեին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
«Դեպքի մասին հերթապահը տեղեկացրել է մետրոպոլիտենի գնացքային կարգավարին, ով էլ ժամը 10։03 րոպեին կանչել է շտապօգնություն։
Մինչ շտապօգնության ժամանելը՝ մետրոպոլիտենի աշխատակիցների և մետրոպոլիտենում ծառայություն իրականացնող ոստիկանների օգնությամբ ուղևորին իջեցրել են կառամատույցի վրա, որտեղ էլ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։
Ժամը 10։15 րոպեին ժամանել է շտապօգնության բրիգադը և ուղևորին տեղափոխել հիվանդանոց։
Ուզում եմ հավելել նաև, որ դեպքի հետ կապված ուղևորը բողոքներ չունի»։