Թեհրանում հանդիպել են Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահյան
Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ՝ քննարկելու և մտքեր փոխանակելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, հայտնում է Tasnim-ը։
Հանդիպման ընթացքում Իրանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների պատվիրակությունների փոխայցելությունները և գոհունակություն հայտնել տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու Ադրբեջանի և Իրանի ցանկությունից։ Նա նաև ընդգծել է հարաբերությունների զարգացումն արագացնելու համար ավելի շատ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։
Խոսելով վերջին 8 ամիսների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճի և Իրանի կողմից Ադրբեջանի հետ թուրքմենական գազի փոխանակման մասին՝ արտգործնախարարը էներգետիկ և տրանսպորտի ոլորտները գնահատել է որպես տնտեսական համագործակցության ընդլայնման երկու հիմնական հենասյուներ։