Մարզպետարաններին հատկացվել է ավելի քան 1,6 միլիոն դոլար
29 սուբվենցիոն ծրագրի շրջանակում շինարարական ընկերությունների առջև ունեցած ֆինանսական պարտավորությունների կատարման համար մարզպետարաններին հատկացվել է 790 միլիոն դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության այսօրվա նիստում։
Միջոցները հատկացվել են Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 25 համայնքների։